Լրահոս

21.03.2011 13:17


ՀՅԴ-ն ձեռնպահ կքվերակի մի շարք օրինագծերին

ՀՅԴ-ն ձեռնպահ կքվերակի մի շարք օրինագծերին

Մարտի 21-ին 4-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանում քվեարկության է դրվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ ղեկավարությանը տեղեկացրել է, որ վերոնշյալ օրենքի նախագծի, ինչպես նաև հետագա փոխկապակցված հարցերի վերաբերյալ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվերակելու, քանի որ խմբակցությունը բազմաթիվ առաջարկություններ է ներկայացրել և սպասելու է դրանց նկատմամբ մեծամասնության առաջարկին, և միայն հետո կձևակերպվի խմբակցության վերջնական տեսակետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը