Լրահոս

27.04.2020 11:35


Ապարանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

Ապարանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի 15/1 հասցեի դիմաց բախվել են Ապարանի բնակիչ՝ 44-ամյա Տիգրան Նշանյանի վարած Mercedes մակնիշի 35 QG 167 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Տիրան Համամջյանի վարած BMW մակնիշի 36 ՏD 163 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Նշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը