Լրահոս

21.03.2011 14:21


Է. Անտինյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլն անհետևանք չի մնա»

Է. Անտինյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլն անհետևանք չի մնա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության  ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն ասել է, թե սովորաբար հացադուլը լուրջ քաղաքական գործողություն է։

–Դրա արձագանքը՝ արմատական ընդդիմության մամուլի և իշխանական ներկայացուցիչների  նույն  բառապաշարով հիվանդագին ծաղրանքի ենթարկելը, բնականաբար, գալիս է նույն կաբինետից։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ պարտքն եմ համարել հենց առաջին օրը, նաև երեկ գնալ ու մի քանի ժամ լինել այնտեղ ու զորակցությունս հայտնել և ստորագրել համապատասխան մատյանում։ Բայց ինչ վերաբերում է, որ իր քայլը հետագա քաղաքական արձագանք չի ունենա, այդեպս չէ,–ասել  է նա։

Ըստ Էդվարդ Ատինյանի՝ դրա պատճառն այն է, որ Հայաստանում լարված իրավիճակ է, և մի օր դա պայթելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը