Լրահոս

22.03.2011 09:57


Կարո Քահքեջյանն այս տարի կդառնար 49 տարեկան

Կարո Քահքեջյանն այս տարի կդառնար 49 տարեկան

Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից մեկը` Սպիտակ Արջը` Կարո Քահքեջյանը, այս տարի կդառնար 49 տարեկան: Հրամանատարի ծննդյան օրվա առթիվ Հայազն Երիտասարդների Միաբանության «Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական ակումբը կազմակերպում է ուխտագնացություն Եռաբլուրի կամարներից դեպի Կարոյի շիրիմը: Ուխտագնացությանը կմասնակցեն Կարոյի ընկերները, զինվորներից ոմանք, այլ հրամանատարներ: Ուխտագնացության ընթացքում կբաժանվեն ակումբի կողմից տպագրված, լեգենդար հրամանատարի կենսագրությունը ներկայացնող գրքույկներ: Ուխտագնացությունը կսկսվի մարտի 23-ին`ժամը 16.00-ին, Եռաբլուրի կամարների մոտից:

Հայազն Երիտասարդների Միաբանության «Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը