Լրահոս

01.05.2020 11:09


Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ մխրճվել է կանգառում. կա վիրավոր

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ մխրճվել է կանգառում. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Շաուրմա»-ի աշխատակիցները։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը