Լրահոս

05.05.2020 10:47


Սյունիքի մարզում Nissan Murano-ն մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ (տեսանյութ)

Սյունիքի մարզում Nissan Murano-ն մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Nissan Murano մակնիշի 73 NM 337 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178.1-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshayn.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը