Լրահոս

22.03.2011 18:05


Արտակ Զաքարյան. «Ալիևն ուղղակի խաբում է սեփական ժողովրդին»

Արտակ Զաքարյան. «Ալիևն ուղղակի խաբում է սեփական ժողովրդին»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, մեջբերելով Իլհամ Ալիևի խոսքերը, ԱԺ–ում իր հայտարարության մեջ նշել է, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սոչիի հանդիպումից շատ ժամանակ չի անցել, որտեղ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու հակամարտության խաղաղ գործընթացը, իրական աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա օգնականների կողմից իրականացվող դիտորդական առաքելություններին, և այս դրույթներին համաձայնություն է տվել նաև Ադրբեջանի նախագահը։

Հավանություն տվեց, համաձայնեց ու դարձյալ մոռացավ, որի արդյունքում դիտորդական խումբն իր առաքելությունն իրականացրեց միակողմանի՝ արցախյան կողմում, ադրբեջանական կողմի հրաժարվելու հետևանքով,–ասել է Ա. Զաքարյանը։

Պատգամավորը հարց է տալիս, թե ինչ է սա՝ ալիևյան ամնեզիա՞, թե՞ Ալիևին բնորոշ քաղաքական անլրջություն։ Նրա համոզմամբ՝ ժամանակն է, որ այդ ամենին իրենց գնահատականը տան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու միջազգային հանրությունը։

ՀՀԿ պատգամավորը հայտնել է, որ նրա կամակորությունները բացահայտ անհարգալից վերաբերմունք են ողջ միջազգային հանրության նկատմամբ՝ ավելացնելով, թե հենց այնպես ռազմաշունչ կոչեր հնչեցնելով՝ Ալիևն ուղղակի խաբում է սեփական ժողովրդին։

Ալիևը, իր ժողովրդին պատերազմի քշելով, մոռացել է, որ պատերազմը նաև ձախողումներ է ունենում, իսկ երկրորդ ձախողման պարագայում ոչ միայն երկրորդ, այլև պատմական Հայաստանի տարածքների վրա երրորդ պետությունը ևս կարող է իրականություն դառնալ–հավելել է Ա. Զաքարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը