Լրահոս

23.03.2011 14:22


Բաց նամակ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ, Դուք համառ հետևողականությամբ պատրաստվում եք 2012 և 2013 թ. թ. ընտրություններին:  Թույլ տվեք, համապատասխանաբար, նախապատրաստվել  նաև «Ընտրողների Միություն» ՀՔԿ-ն նախաձեռնող խմբին: Մենք առաջարկում ենք ընտրողներին գնալ ընտրությունների, ընտրել և ընդունել աշխատանքի որպես ԱԺ-ի պատգամավոր այն թեկնածուներից լավագույններին, ովքեր.

1. Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան կներկայացնեն ընտրողներին, ինչպես նաև ԿԸՀ -ին  գրավոր, հնգամյա պայմանագրի նախագիծ: Եթե չներկայացնեն, իսկ ԿԸՀ-ը գրանցի որպես թեկնածու, դա կլինի օրենքի խախտում, կաշառակերության արդյունք և կարժանանա Աստծո դադաստանին, քանի որ Աստված  ինքն է հանձնարարել հայերին առաջինը աշխարհում փակել Սատանայի ծառաների մուտքը պետական իշխանություն:

2. ընտրողները պարտավոր են գնալ ընտրությունների և թեկնածուների պայմանագրերի հիման վրա ձևավորել իրենց երկրի իշխանությունները:  Ընտրողի իրավունքը այս կամ այն թեկնածուին ընտրելն է, թեկնածուի աշխատուժը վարձելը: Օրենքը պարտադրում է աշխատուժը վարձել գրավոր պայմանագրով, հասկանալի է ավելի նպատակահարմար է ընտրել ոչ թե բանավոր այլ գրավոր լավագույն հնգամյա պայմանագրի նախագիծը ներկայացրած թեկնածուին: Ընտրողները իրենց ընտրությամբ ստորագրում են այս կամ այն թեկնածուի պայմանագիրը,  որը մտնում է ուժի մեջ մանդատը ստանալու օրից:

3. Պայմանագրային կարգապահությունը խախտելու դեպքում յուրաքանչյուր առանձին ընտրող կարող է դիմել ընդուպ միջազգային դատարան: Մեր նախաձեռնող խումբը խնդրում է Ձեզ, հարգելի պարոն նախագահ, թույլատրել, կամ ավելի ճիշտ, հանձնարարել ԶԼՄ-ներին և այլ տեղեկատվական միջոցներին հրապարակել մեր բոլոր բաց նամակները, որ ստացել են,  այդ թվում  թիվ 7, 6, 5 և  թիվ 1 բաց նամակները, որ ամրագրված են սույն նամակին: Առանց Ձեր հանձնարարականի, ոչ ոք, անկախ օրենքից, չի համարձակվի այդ անել: Նաև ապահովել,  որ յուրաքանչյուր հայրենասեր ընտրող, Պայմանագրային Ընտրական Համակարգի /ՊԸՀ/ ջատագով  կարողանա տարածել «Ընտրողնե'ր, պահանջեք պայմանագրի նախագծեր» կարգախոսը, գնալ հանրահավաքների,  քաղաքական այս կամ այն միջոցառմանը «Տվեք պայմանագրի նախագծեր» մակագրությամբ պաստառներով: Կարողանա իր վրա  կրել  համապատասխան մակագրությամբ պաստառներ ու քայլել իր բնակավայրի փողոցներով, հետաքրքրվողներին բաժանել պայմանագրի նախագծի օրինակներ, բացատրել, քարոզել, որ պահանջեն թեկնածուներից պայմանագրի նախագծեր: Իսկ արդեն նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ թեկնածուին հարցնել «Դուք ունեք գրավոր, հնգամյա պայմանագրի նախագիծ»: Ժողովականների միջից պետք է  լսվեն «Տվեք պայմանագրի նախագիծ» բացականչությունները: Եվ պետք է վանկարկել  «Պայ-մա-նա-գիր», «Պայ-մա-նա-գիր»: Պետք է մեր պայմանագրի մի օրինակը տալ թեկնածուներին, ՀՔԿ-ն ներկայացուցիչներին և ասել կարդացեք, ստորագրեք, կնքեք, հրապարակեք մենք կընտրենք Ձեզ: Մեկ-մեկ օրինակ էլ պետք է տալ ներկա ԶԼՄ-ին: Պետք է հասնել նրան, որ ԶԼՄ-ը գրեն, որ ընտրողները պահանջում էին պայմանագրի նախագիծ: Աշխարհի ԶԼՄ-ը նույնպես կգրեն, որ Հայաստանում ընտրողները թեկնածուներից պահանջում են գրավոր, հնգամյա պայմանագրի նախագիծ: Աշխարհը կճանաչի դա որպես նոր առաջընթաց քայլ ժողովրդավարության մեջ և դա կլինի հայերի, Նոյի զավակների նախաձեռնությունը: Բիսմարկի այն միտքը թե աշխարհում ամենամեծ ստերը ասվում են որսից հետո և ընտրություններից առաջ կհամարվի հնացած և ուժը կորցրած:

Աստված մեզ պահապան:

«Ընտրողների միություն»

Նախաձեռնող խումբ [email protected], [email protected], hovpet2010yandex.ru,

[email protected], [email protected]

P.S.  Մենք սրանով ավարտում ենք մեր քարոզչությունը ՊԸՀ-ը արմատավորելու անրաժեշտության մասին և հետագա բաց նամակներում մեր պայմանագրի նախագիծը վերլուծելու ենք  այն ավելի պարզ և հասկանալի դարձնելու համար: Հարգելի ընտրողներ, մի' թույլ տվեք Ձեզ հիմարի տեղ դնեն: Պահանջե՛'ք, պայմանագրի նախագիծ, թող չներկայացնեն, թող ապացուցեն, որ իրենք թուրքին ծախված և թուրքի կամքը կատարող, Հայաստանը թուրքերի համար հայաթափող սրիկաներ են, որ չունեն այքան գիտելիքներ և ունակություն, որ իրենց ծրագրերը դարձնեն իրավաբանորեն ճիշտ և պատժելի պայմանագրի նախագծեր:

Պահանջե՛'ք, պայմանագրի նախագծեր։

Այս խորագրի վերջին նյութերը