Լրահոս

23.03.2011 15:54


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. «Ողջունում ենք վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. «Ողջունում ենք վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։  «ԱՄՆ-ը կողջունի, որ անազատության մեջ գտնվողների ազատ արձակման գործընթացը շարունակվի: Մենք ողջունում ենք մեկուկես տարի առաջ հայտարարված համաներումը: Ողջունում ենք նաև վերջերս անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը»,–ասել է դեսպանն՝ ընդգծելով, որ այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Այս խորագրի վերջին նյութերը