Լրահոս

13.05.2020 13:39


Երևանում բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի մոպեդը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Երևանում բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի մոպեդը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 36 DF 451 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 24-ամյա Անի Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը