Լրահոս

24.03.2011 12:40


ՃՏ պատահարներ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Մարտի 23-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ժամը 13.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին, ձյունածածկ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ կողմում կայանված «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: * **

Մարտի 23-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 18.50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան համընթաց երթևեկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, շրջվել է տանիքի վրա:Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը