Լրահոս

19.05.2020 09:17


Մայիսի 23-ին կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ

Մայիսի 23-ին կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն։ Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» ավիաընկերությունից։

«Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։ Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։ Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից՝ https://www.armeniafly.com/hy»,-նշում են ավիաընկերությունից։

Այս խորագրի վերջին նյութերը