Քաղաքական

19.05.2020 15:25


Պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանի բիզնեսը 5 անգամ ավել եկամտաբեր է դարձել․ ի՞նչ կարողություն ունի Փաշինյանի թիմակիցը (լուսանկարներ)

Պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանի բիզնեսը 5 անգամ ավել եկամտաբեր է դարձել․ ի՞նչ կարողություն ունի Փաշինյանի թիմակիցը (լուսանկարներ)

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրապես դրականորեն է ազդել իշխանավորների ֆինանսական հնարավորությունների վրա։ Նախորդ անգամ մենք ներկայացրել էինք հանրապետության թիվ 1 աներորդի Հրաչյա Հակոբյանի կարողությունը։

Այսօր մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել Աժ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պարզվում է, որ իշխանափոխությունն աննախադեպ դրական ազդեցություն է ունեցել Հայկ Սարգսյանի ֆինանսական հնարավորությունների վրա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարգրից տեղեկանում ենք, որ Հայկ Սարգսյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 7 մլն դրամ և 5000 դոլար, իսկ ահա տարեկան հայտարարագրում կտրուկ բարձրացել են նրա դրամական միջոցները։ Նրա դրամային միջոցները հասել են 16 մլն դրամի, իսկ դոլարայինը 60 հազար դոլարի։

Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Հայկ Սարգսյանը պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նաև լուրջ հաջողությունների է հասել բիզնեսում։ Պաշտոնը ստանձնելիս եկամուտները, որոնք նա ստացել է բիզնեսից կազմել է 3 մլն 723 հազար դրամ, իսկ ահա պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նրա բիզնեսը սկսել է հնգապատիկ ավել եկամուտ ապահովել և կազել ավելի քան 17 մլն դրամ։

Աղբյուրը՝ politik.am

97815456_888925768288681_1401808279520149504_n

97674127_2714250318687421_7546344971721244672_n

Այս խորագրի վերջին նյութերը