Լրահոս

24.03.2011 17:48


Եթովպիայում հուզումներ են սկսվել կրոնական հողի վրա

Արաբական երկրներում տեղի ունեցող ընդվզումների համապատկերին Եթովպիայում կրոնական հողի վրա բախումներ են սկսվել։

–Ես երբեք չէի մտածի, որ այսպիսի օր կգա,–փոխանցում է «Ռեյթերս»–ը բողոքական եկեղեցու ծխականի խոսքերը, ում խանութը մուսուլման երիտասարդները թալանել ու այրվել էին։

–Նրանք մեր ընկերներն ու հարևաններն էին, ում հետ կիսել ենք ամեն ինչ,–նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։

Մեկնաբանելով իրավիճակը՝ տեղի մոլլաներն ասում են, թե իրենց ծխականները նյարդայնացել են այն ասեկոսեներից, իբր քրիստոնեական բնակչությունը Ղուրանն օգտագործում է որպես զուգարանի թուղթ։ «Ռեյթերս»–ը փոխանցում է, որ մզկիթներում տեղադրված բարձրախոսներից արդարությունը վերականգնելու հարձակողական կոչեր են հնչել՝ չնայած իմամները փորձել են իրենց ծխականների նախահարձակ լինելու դեմն առնել։

Ընդհանուր առմամբ տուժել են քրիստոնեական 69 եկեղեցի և մեկ դպրոց։

Եթովպիայի բնակչության կեսից ավելին ուղղափառություն է դավանում, մոտ մեկ երրորդն էլ մուսուլման է։

Երկրում նմանօրինակ դեպքեր 2006թ. հետո հազվադեպ են տեղի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը