Լրահոս

25.03.2011 12:34


Հովիկ Աբրահամյանը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

Հովիկ Աբրահամյանը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում արդեն 11–րդ օրը հացադուլ իրականացանող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը։

Նա մոտեցել է և Րաֆֆի Հովհաննիսյանին հայտնել, որ ԱԺ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովիկ Աբրահամյանը ցանկություն է հայտնել այցելել նրան։

Այս մասին լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

–ԱԺ–ն, ըստ երևույթին, երկուշաբթի օրը ամբողջ  կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների հետ պետք է գար այստեղ։ Դա ինչ–որ պատճառով չստացվեց, բայց ինձ թվում է, որ  պարոն Աբրահամյանը վեր կանգնելով իշխող կուսակցության կամ միջկուսակցական բարդույթներից՝ ինքը կգա և իր ասելիքը կասի,–ասել է նա։

Թե ո՞ր ժամաին Հովիկ Աբրահամյանը կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, հայտնի չէ։ Հանդիպման  բովանդակության մասին Րաֆֆի  Հովհաննիսյանը խոստացավ պատմել լրագրողներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը