Լրահոս

25.03.2011 15:40


Վահան Հովհաննիսյան. «Վերաբնակեցման ծրագիր չի իրականացվում Հայաստանի մեղքով»

Վահան Հովհաննիսյան. «Վերաբնակեցման ծրագիր չի իրականացվում Հայաստանի մեղքով»

ԱԺ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշել է, թե լրագրողները շատ լուրջ են նայում այդ հայտարարությանը.

Իրականության մեջ, այո՛, միջազգային հանրությունը Ղարաբաղը որպես օկուպացված տարածք չի դիտում, բայց նա՛ Ղարաբաղի տակ հասկանում է նախկին ԼՂԻՄ–ը, մե՛նք հասկանում ենք ԼՂՀ, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է վերահսկողությունը մնացած տարածքների վրա,– ասել է Վահան Հովհաննիսյանը և ընդգծել, որ զեկույցում «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» նշվողները նույնքան ԼՂՀ–են, որքան Ստեփանակերտը։

Այդ զեկույցի մեջ, նրա խոսքերով, ամենախայտառակն այն է, որ այդ տարածքները մինչև հիմա գտնվում են ավերված վիճակում։ Այնտեղ, դաշտային առաքելության հաշվարկներով, 14 հազ. մարդ է ապրում, սակայն ինքը քիչ հավանական է համարում, որ այնտեղ 100 հազ. մարդ է գտնվում, որոնք թաքնվել են.

Իրականում այնտեղ վերաբնակեցման ծրագիր (այսքան տարի է` մեր խմբակցությունը կռիվ է տալիս) չի իրականացվում, և չի իրականացվում Հայաստանի մեղքով, որովհետև ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ որոշ, թեև ոչ լիարժեք, բայց փորձեր կատարում են,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այդ տարածքների վերաբնակեցված չլինելն է լկտի լեզու դնում ադրբեջանցիների բերանը։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե այդ տարածքները վերաբնակեցված լինեին, թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային կառույցների վերաբերմունքն այլ կլիներ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցը դրական է գնահատել և նշել է, որ այն բավական լուրջ հետևությունների տեղիք է տալիս։ –Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ զեկույցում նշվում է, որ այդ շրջանակներում բոլոր կողմերի մասնակցության խնդիր է առաջանում։ Այսինքն՝ պահն է եկել, որ արդեն իսկ ԼՂ հիմնախնդրին որպես կողմ՝ օրինական ձևով ներկայացվում է ԼՂՀ մասնակցությունը,–ընդգծել է նա ու հավելել, որ նորից խոսվում է ուժի չկիրառման մասին, և փաստահավաք խումբ կարող  է լինել նաև այլ շրջաններում։ «Օկուպացիա» և այլ արտահայտություններին պետք է այլ կերպ նայել, քանի որ հասկանալի է, որ դիտարկվելու են նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքները՝ Շահումյան, Գետաշեն և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը