Լրահոս

25.03.2011 15:42


Իտալիայի վարչապետը գովազդի մեջ է նկարահանվել

Իտալիայի վարչապետը գովազդի մեջ է նկարահանվել

Իտալիայի զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում Սիլվիո Բեռլուսկոնիի մասնակցությամբ տեսահոլովակ է հրապարակվել։

Առաջին անգամն է, որ նման դիրքի քաղաքական գործիչը, ինչպիսին վարչապետն է, նկարահանվել է գովազդում։

Բեռլուսկոնին գովազդել է զբոսաշրջությունն Իտալիայում։ Ըստ իտալական ԶԼՄ–ների տեղեկությունների՝ գովազդային հոլովակի նկարահանումները բավական արագ են անցել։

Իտալիայի վարչապետը պատմել է իտալական զբոսաշրջության առանձնահատկությունների մասին՝ զբոսաշրջիկներին կոչ անելով ավելի շատ այցելել Իտալիա։

Այս խորագրի վերջին նյութերը