Լրահոս

25.03.2011 17:02


Գալուստ Սահակյան. «Ինձ համար շատ ցանկալի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»

Գալուստ Սահակյան. «Ինձ համար շատ ցանկալի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի բացառել, որ կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա նշել է, թե զուտ մարդկային տեսանկյունից, այլ ոչ թե սատարելու նպատակով, ԱԺ պատգամավորները կարող են Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպել։

Որպես քաղաքացիական նախաձեռնություն, կարծում եմ, կարելի է այցելել, բայց նաև մտածում եմ հետևյալը, որ անձնազոհության համար բավական լայն դաշտ կա Հայաստանի համար։ Անձնասպանությունն ու անձնազոհությունը պետք է իրարից տարբերել։ Կարծում եմ՝ օրհասական վիճակի մեջ կընկնի Րաֆֆի Հովհաննիսյանը, և որպես անձ, հայ՝ շատ ցավում եմ դրա համար, և այդ ցավի կնճիռներով թերևս հնարավոր եմ համարում նաև հանդիպել,–ասել է Գալուստ Սահակյանը և ընդգծել, թե իր համար շատ ցանկալի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը