Լրահոս

28.03.2011 09:02


ՀԵՄ. «Չի կարելի փողոցային մշակույթը բարձրացնել բեմ»

ՀԵՄ. «Չի կարելի փողոցային մշակույթը բարձրացնել բեմ»

Բաց նամակ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին,

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին,

Բոլոր հայկական հեռուստաալիքների տնօրինություններին

Պահանջում ենք արգելել Հայ երաժշտական իրականության մեջ անբարոյականության ու անառակության բարձրակետը հանդիսացող «երգչուհիներ» Ջուսի, Զառայի, «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակների, նրանց ելույթների ցուցադրությունը հայկական հեռուստատեսությամբ` հաշվի առնելով, որ դրանք, անցնելով ամոթի բոլոր սահմանները, ոտնահարում են Հայ ազգային արժեքները, բացահայտ արհամարհանքի ու ծաղրի են ենթարկում ազգային ավանդույթները, հասարակությանն են ներկայացնում լկտի կադրեր`անշնորհք փողոցային բառապաշարով: Չի կարելի փողոցային մշակույթը բարձրացնել բեմ և դրանով կերակրել հանրությանը: Իսկ սրանց գործի լուսաբանման ու ազատ հեռարձակման արդյունքում այս թույնը շնչում է նաև Հայ նոր ձևավորվող երիտասարդությունը, որը դեռ նոր է փորձում կողմնորոշվել ստեղծված խառնաշփոթում: Մենք իրավունք չունենք այս և նման այլ թյուր երևույթներով վտանգելու երիտասարդ սերնդին, ում ձեռքերում գտնվում է մի ամբողջ երկրի ապագա: Սա Ազգային Անվտանգության առաջնահերթ խնդիրներից է:

Հայտարարության նախաձեռնող` Հայազն Երիտասարդների Միաբանություն Միացել են` Ազգային Նոր Պահպանողական Շարժում Հայրենատերերի Ազգային Դաշինք «Ջավախք» երիտասարդական մշակութային ակումբ Էքստրեմալ սպորտաձևերի երիտասարդական ակումբ Հայաստանի Երիտասարդ Ազգայնականների Միություն «Հայրենատերերի երիտասարդական ակումբ» «Արմենուհիներ» hայ օրիորդաց միություն « Հայասա»  հասարակական կազմակերպություն ArmAr.am էլեկտրոնային լրատվամիջոցը «Հայրենականչ» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը