Լրահոս

02.06.2020 11:05


Երևան-Աբովյան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ 2110» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Երևան-Աբովյան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ 2110» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Հունիսի 1-ին, ժամը 22:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Սի Փի Էս» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Հենրի Ա․) և «ՎԱԶ 2110» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը