Լրահոս

02.06.2020 12:08


Արարատի մարզում բախվել են Opel Vectra-ն ու Peugeot 405-ը. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Opel Vectra-ն ու Peugeot 405-ը. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 31-ամյա Արթուր Մ.-ի վարած Opel Vectra մակնիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Կառլեն Հ.-ի վարած Peugeot 405 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Մ. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը