Լրահոս

29.03.2011 10:30


Ադրեջանի զինված ուժերի բարձրաստիճան երկու սպա է զոհվել

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ավտովթարի պատճառով Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան երկու սպա է զոհվել։ «Մերսեդես» կանիշի ավտոմեքենան, որում գտնվել են սպաները, դուրս է եկել ճանապարհից և շուռ եկել։ Պաշտպանության նախարարության «N» զորամասի շտաբի ղեկավարն ու կապավորների բաժնի ղեկավարի տեղակալը տեղում մահացել են։ Հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը