Լրահոս

29.04.2011 09:11


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 20 դեպքից` 13-ը, իսկ խարդախության և խուլիգանության 2-ական դեպքերն էլ բացահայտվել են:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. 9 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հայտնաբերել են 3 հրացան, ինքնաձիգի 2 պահունակ, 400 գրամ ամունիտ, 2 նռնակ, 2 սվին դանակ և տարբեր տրամաչափի 284 փամփուշտ:Ոստիկանության ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 1 հրացան, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 4 պահունակ, 10 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, հակատանկային ական, 200 գրամ տրոտիլ և տարբեր տրամաչափի 812 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը