Լրահոս

10.06.2020 10:29


Վաղաշեն գյուղի անասնագոմում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Վաղաշեն գյուղի անասնագոմում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Հունիսի 9-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 16-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի (սեփականատեր՝ Թելման Գ․) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:06-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը