Լրահոս

29.03.2011 13:32


ՀԽ անդամ. «Մինչև փողոցային առևտրից զրկելը, կարծում եմ, պետք էր բաց շուկաների, մինի շուկաների հարցերը լուծել»

ՀԽ անդամ. «Մինչև  փողոցային առևտրից զրկելը, կարծում եմ, պետք էր բաց շուկաների, մինի շուկաների հարցերը լուծել»

Լարգրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բացօթյա առևտուրն արգելելու մասին Երևանի  քաղաքապետի որոշմանը, որի դեմ  առևտրականները բազմաթիվ բողոքի գործողություններ էին իրականացնում, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե խնդիրը մի քանի տեսանկյունից պետք է դիտարկել։

Իրավաչա՞փ էր այդ որոշումը։ Կարծում եմ՝ այո՛։ Երկրորդը հակասանիտարական վիճակի տրամաբանությունն է և կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբնությունը, ու կարծում եմ, որ այս երեք բաղադրիչներով, կարծես թե, որոշումն  արդարացի էր,–ասել  է նա։

Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ խնդիրը ևս մի քանի կարևոր տեսանկյուններ ունի, որոնք բավարար չափով ուսումնասիրված չէին։

Մեկը  սոցիալական վիճակի հետ կապված խնդիրն է, երկրորդ՝ տնտեսական հատվածներն ու վերլուծությունները, և խնդրի սոցիալ–հոգեբանական ասպեկտը, որը միտում ունի վերածվելու սոցիալական, երբեմն նաև ներքաղաքական գործոնի։ Գիտենք, որ պաշտոնական տվյալներով՝ բնակչության ¼–ից ավելին աղքատության շեմից ներքև է գտնվում, իսկ ոչ պաշտոնական՝ այդ թիվն ավելի  մեծ է։ Ես կուզենայի, որ կատարվեին լուրջ ուսումնասիրություններ, թե փողոցային առևտրով զբաղվող քանի՞ քաղաքացի կա Երևանում, ինչքա՞ն է նրանց եկամուտը, ընտանիքի քանի՞ անդամ  է օգտվում, ինչքա՞ն «հարկ» են վճարում թաղային հեղինակություներին կամ չինովնիկներին, որքա՞ն է այդ «հարկերի» և պաշտոնական դրույքաչափերի տարբերությունը։ Այդ քաղաքացիներին մինչև  փողոցային առևտրից զրկելը, կարծում եմ, պետք էր բաց շուկաների, մինի շուկաների հարցերը լուծել և  այս մարդկանց հրավիրելով այնտեղ՝ որոշակի  կոմպենսացիա առաջարկել,–ասել է նա։

Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ քաղաքապետին ներկայացրած իրենց այս առաջարկություններին ի պատասխան՝ քաղաքապետն արձագանքել է, թե շուտով բաց և փոքր շուկաների ստեղծման խնդիրները կլուծվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը