Լրահոս

29.03.2011 12:06


Կարինե Դանիելյան. «Քաղաքապետի որոշման մեջ սոցիալական ոլորտն իրոք անտեսվել է»

Կարինե Դանիելյան. «Քաղաքապետի որոշման մեջ սոցիալական ոլորտն իրոք անտեսվել է»

Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով բացօթյա առևտուրն արգելելու մասին Երևանի  քաղաքապետի որոշմանը՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հայտարարել է, թե չնայած որպես էկոլոգ գտնում է, որ ճիշտ է չունենալ փողոցային առևտուր, բայց նախ և  առաջ պետք է նայել մարդկանց սոցիալական վիճակին։

–Իմ խնդիրը եղել է կայուն զարգացման տեսանկյունից հարցին նայելը։ Կարող եմ ասել, որ սոցիալական ոլորտը, իրոք, այստեղ անտեսվել է։ Ինձ վերջին տարվա ընթացքում հատկապես անհանգստացնում է ահագնացող թվերի հասնող արտագաղթը։ Եվ եթե մի նոր  խումբ է առաջանում, որը տրամադրվածություն ունի, որ երկրից պետք է թողնի–գնա, որովհետև չի կարող ապրել, ինձ համար դա ուղղակի  ողբերգություն  է,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը