Լրահոս

29.03.2011 14:59


Որքանո՞վ է արդյունավետ Հանրային խորհրդի գործունեությունը

Որքանո՞վ  է արդյունավետ Հանրային խորհրդի գործունեությունը

Մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «7օր»–ի  այն հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ Հանրային խորհրդի աշխատանքը՝ խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե չնայած այն երիտասարդ մարմին է, բայց կարողացել է բավական խնդիրներ լուծել։

Բազում հարցեր կան, որոնց կապակցությամբ ունեցել ենք հաջողություններ, եղել են հարցեր, որոնց ժամանակ Հանրային խորհրդի ձայնը մնացել է չլսված կամ այնպես չարժևորված, ինչպես որ  կուզենայինք։ Բայց ասեմ, որ Հանրային խորհուրդը վարչարարական ֆունկցիաներ չունի, ուղղակի երեք հզոր ազդեցության ոլորտ ունի։ Նախ՝ որ մեր խորհուրդը ՀՀ նախագահին կից է, այսինքն խարիզման կարող է օգտակար լինել ազդեցության առումով, երկրորդ՝ որ  2000 ՀԿ–ների  ներկայացուցիչներ կան, որոնք հանրային կարծիքի ձևավորման առումով լծակներ են համարվում, և երրորդն այն է, որ խորհրդում ներկայացված են  իրենց ոլորտում ճանաչված հեղինակություններ, որոնք կարող են իրենց հեղինակությամբ էլ ազդեցություն ունենալ,–ասել է նա։

Ասուլիսին ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ասել է, թե  առանձին–առանձին հարցեր լուծվում են, բայց լավ կլիներ, որ համակարգային հարցեր լուծվեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը