Աշխարհ

11.06.2020 20:46


Ես խմում եմ այն, ինչ ցանկանում եմ․ Ռոնալդուի պատասխանը Գիգզին

Ես խմում եմ այն, ինչ ցանկանում եմ․ Ռոնալդուի պատասխանը Գիգզին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, որն ակումբում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է, հիշել է Ռոնալդուի հետ մի միջադեպ: Պորտուգալացին պաշտպանել է կարմիր սատանաների» գույները 2003-ից 2009 թթ-ին:

Գիգիզը մի անգամ նկատել է, որ նախաճաշին Ռոնալդուն կոկա-կոլա է օգտագործում: Ուելսցին մոտեցել է Ռոնալդուին և ասել, որ այստեղ նրանք նման բան չեն անում:
Ռոնալդուն, մի քանի օր անց դառնալով հեթ-տրիկի հեղինակ, մոտեցել է Գիգզին ու պատասխանել.

«Ես խմում եմ այն, ինչ ցանկանում եմ, Գիգզի»:

Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը