Լրահոս

29.03.2011 15:53


Հանրային խորհրդի անդամը կարծում է, որ ո՛չ ընտրատեղամասերում նկարահանումները, ո՛չ էլ ընտրողների ցուցակների հրապարակումը չեն խախտում մարդու իրավունքները

Հանրային խորհրդի անդամը կարծում է, որ ո՛չ ընտրատեղամասերում նկարահանումները, ո՛չ էլ ընտրողների ցուցակների հրապարակումը չեն խախտում մարդու իրավունքները

Լարագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե խորհրդի Քաղաքացիական հարցերի կայացման իրենց հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի նոր  խմբագրությամբ տարբերակի համար նոր առաջարկություններ է մշակել։

–Դրանք ուղարկվել են ԱԺ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու։ Դրանց քննարկումը Հանրային խորհրդում ևս շարունակական է, և առաջիկա լիագումար նիստի  ժամանակ հարցը ներկայացվելու է։ Մի քանի առաջարկություններ կան օրենքը  լավացնելու համար։ Դրանցից մեկը հաշմանդամների համար ոչ թե ըստ հայեցողության, այլ պարտադիր կերպով ընտրելու իրավունքի հնարավորություն ստեղծելն է, մյուսը գնեդերային ներկայացվածության հարցն է։ Առաջարկել ենք, որ այնուամենայնիվ քվոտաներ լինեն կանանց համար,–ընդգծել է նա։

Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ընտրատեղամասերում  տեսանկարահանումներ կատարելու և հաջորդ օրը ընտրողների ցուցակների հրապարակաման վերաբերյալ ՀՅԴ–ի առաջարկություններին՝ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե ինքը խնդրին ծանոթ է, և դա համարում է բարդ հարց, քանի որ երկու տեսակետի  օգտին էլ՝ և՛ հրապարակելու, և՛ չհրապարակելու, փաստարկներ կան։

Կարծում եմ, որ ընտրակեղծիքների դեմն առնելու իմաստով, գուցե և, դա գործուն միջոց կարող է լինել։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք իրավիճակից. եթե մեզ խիստ հուզում են ընտրակեղծիքները, ապա այլ գործուն միջոց մենք չենք տեսնում, բայց եթե մենք  մյուս կողմից ուսումնասիրենք և տեսնենք, որ կան քաղաքացիներ, որ չեն ուզում մասնակցել, բայց չեն էլ ուզում, որ այդ մասին հայտարարվի, ապա պետք է տեսնենք, թե ում կարծիքն է ավելի զորեղ և ավելի ծանրակշիռ։ Բայց չմոռանանք նաև Լիստեմբերգի հայտնի դրույթը, որ ասում էր, թե վատ իշխանություններին ընտրում են այն լավ քաղաքացիները, ովքեր սկզբունքորեն չեն ուզում մասնակցել ընտրություններին։ Ես այնուամենայնիվ ներքուստ կողմնակից եմ, որ ընտրությունները լինեն թափանցիկ, և ցուցակները լինեն,–ասել է նա։

Ինչ վերաբերում է տեսանկարահանումներին, ապա Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե, այսպես թե այնպես, ընտրատեղամասերում տեսախցիկներն աշխատում են։

Այլ բան է, որ քվեների հաշվարկի գործընթացը նույնպես նկարահանվի, այդտեղ ես վտանգավոր որևէ բան չեմ տեսնում,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը