Քաղաքական

14.06.2020 13:01


Դա ֆոտոշոփով է սարքած, ես էլ կարող եմ սարքել, թե՛ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա. Իվետա Տոնոյան

Դա ֆոտոշոփով է սարքած, ես էլ կարող եմ սարքել, թե՛ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա. Իվետա Տոնոյան

Կարծես թե 2012թ. հետ կապված ինչ-որ քրեական գործ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը:

«Այս ամենը վատ բեմադրված տրագիկոմեդիա է արդեն հիշեցնում, որովհետև ես առավել քան ցավ եմ ապրում, որ մեր երկրի իշխանությունները, նույն Առողջապահության նախարարը ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ֆոտոշոփով սարքած ինչ-որ փաստաթղթի շրջանառում: Դա ընդհանարապես փաստաթուղթ չէ, դա կարող է լինել պլան ծրագիր ինչ-որ մեկի կողմից ներկայացված»-ասաց նա:

Ըստ Տոնոյանի՝ Վազգեն Պողոսյանը, որի անունը շրջանառվում է այդ թղթում 2012թ. ԲՀԿ անդամ չէ: «2012թ. մեծամասնական ընտրակարգով առաջադրված է եղել և իր բնակարանի խուզարկության արդյունքում ինչ-որ թուղթ են գտել, որի վրա ինչ-որ թվեր է գրված, որևէ ստորագորթյուն, որևէ կնիք պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող՝ չկա: Եթե վերևում գրված է պարոն Ծառուկյանի հանձնարաությամբ, դա պետք է հիմք հանդիսանա, որ գան խուզարկե՞ն պարոն Ծառուկյանի տունը: Ես էլ ֆոտոշոփով գրություն կսրարքեմ, որ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն Ծառուկյանի հանձնարարությամբ ի՞նչ է տեղի ունենալու»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը