Քաղաքական

14.06.2020 14:54


ԲՀԿ-ականները նստացույց էին սկսել Խանջյան փողոցի վրա (լուսանկար, տեսանյութ)

ԲՀԿ-ականները նստացույց էին սկսել Խանջյան փողոցի վրա (լուսանկար, տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը։ Նրանք նստացույց էին սկսել՝ ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի։

Նշենք, որ ԱԱԾ–ի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել եւ թույլ չեն տալիս, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները մոտենան ԱԱԾ շենքին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԱԾ–ի մոտ են ժամանում ոստիկանական նոր ուժեր։

Քաղաքացիները ցուցապաստառներով կանգնել են դիմացի մայթին եւ վանկարկում են՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր», «Ծառուկյան, վարչապետ»։

Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ ոստիկանությունը խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք թույլ չեն տալիս լրագրողներին եւ օպերատորներին մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն են:

Նշենք, որ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։

***

Բախումներ ԱԱԾ-ի մոտ. տասնյակ քաղաքացիների կարմիր բերետավորները բերման են ենթարկումՈստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ կիրառելով հեռացրին Խանջյան փողոցից. նստացույցը դադարեցվեց։

Պատգամավորների թվում էին Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ պատգամավորներից Կարինե Պողոսյանը եւ Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել, իսկ Ջանիկբեկ Հայրապետյանին, նրանց խոսքով, բերման են ենթարկել։ Պատգամավորներն ասացին, որ Հայրապետյանի հետ կապ հաստատել չեն կարողանում։ Ավելի ուշ սակայն, ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրեց, որ պատգամավորին բերման չեն ենթարկել, պարզապես հեռացրել են տարածքից։

Պատգամավորները վրդովմունք են հայտնում՝ ինչպես կարող են ոստիկանները իրենց բողոքը հայտնող պատգամավորներին գցել գետնին՝ քաշ տալով հանել փողոցից։

Այս խորագրի վերջին նյութերը