Լրահոս

17.06.2020 22:10


Մեքենայով Արտաշատի բաժին բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Մեքենայով Արտաշատի բաժին բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

Արտաշատի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, հունիսի 14-ին Արտաշատի Օգոստոս 23-ի փողոցից, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել մի երիտասարդի։

Արարատի մարզի Մրգանուշ գյուղի 29-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը