Լրահոս

19.06.2020 09:14


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․1 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․1 հա տարածք

Հունիսի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Ռանչպար գյուղում՝ 500 քմ, Հայանիստ գյուղում՝ 1 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը