Լրահոս

30.03.2011 17:26


Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը

Ազատության հարապարակում արդեն 15–րդ օրը հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է իր «ազատության ծոմը»։

Ինչպես հաղորդում է Ազատության հարպարակից «7օր»–ի թղթակիցը՝ այս մասին հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ քահանան ավարտել է խորհդանշական հացի օրհնությունը։

Րաֆֆի Հովհանիսյանը հայտարարել է, թե դադարեցնում է ազատության ծոմի առաջին արարը և կերել մի կտոր օրհնված խորհրդանշական հացը։

Նա նշել է, թե հացադուլի դադարեցում չի նշանակում, թե իրենք դադարեցրել են պայքարը, ընդհակառակը, նրա խոսքերով՝ իրենք շարունակում են պայքարը հանուն Նոր Հայաստանի։

Ըստ նրա՝ իրենք դեռ վերադառնալու են Ազատության հրապարակ և պայքարի տարբեր ձևերով հասնելու են արդարության։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել այն հազարավոր մարդկանց, պատգամավորներին, հասարակական և քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, ովքեր այս օրերի ընթացքում այցելել են իրեն և զորկացություն են հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը