Քաղաքական

20.06.2020 13:22


Դիպուկահարներ՝ ՔՊ շենքի հարթակում․ ինչի՞ց և ումի՞ց է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը

Դիպուկահարներ՝ ՔՊ շենքի հարթակում․ ինչի՞ց և ումի՞ց է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում՝ Սայաթ–Նովա փողոցում գտնվող, Նիկոլ Փաշինյանը նիստ է անցկացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Ուշագրավ է, որ շենքի հարկերի հարթակներում դիպուկահարներ կան, որոնք հսկում են տարածքը։ Իսկ թե ինչի՞ց և ումի՞ց է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը, և արդյոք կա՞ նման անհանգստություն՝ կփորձենք առաջիկայում պարզել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։

Հ․Գ․ Մանե Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց․ «Վստահ եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց զանգեք, խնդրում եմ, Ալեն Սիմոնյանին»։

Այս խորագրի վերջին նյութերը