Մեկնաբանություն

22.06.2020 12:44


Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Այն, ինչ նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, հանցագործություն է։

Բանն այն է, որ ԱԺ է ներկայացվել և արտահերթ կարգով պետք է քննարկվի սահմանադրական փոփոխությունների հարցը։ Նիկոլն ուզում է զավթել Սահմանադրական դատարանը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության գործադիր և օրենսդիր մարմինների կողմից պետական մեկ այլ մարմնի զավթում։

ՀՀ Սահմանադրության 2–րդ հոդվածի համաձայն՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած թիմն այսօր իշխանության յուրացման փորձ են անում։ Դա քրեորեն պատժելի արարք է։

«Իմ քայլի» ամեն մի պատգամավոր պետք է իմանա, որ կոլեկտիվ հանցագործությանը մասնակցելը հետագայում իրեն չի ազատելու անհատական պատասխանատվությունից։ Դատվելու են բոլորը՝ պատգամավոր առ պատգամավոր, կոճակ սեղմող առ կոճակ սեղմող։

Նիկոլ Փաշինյանը գիտի, որ մինչև ականջները խրված է կեղտի ու հանցագործությունների մեջ և ուզում է նույն վիճակում դնել իր ամբողջ թիմին։

«Իմ քայլում» պետք է իմանան, որ Նիկոլն իրենց Հիտլերի պես քաշելու է։ Իշխանափոխությունից հետո ինքը կարող է թռնել կամ որպես վերջին տարբերակ ընտրել Հիտլերի ուղին, բայց միևնույն է քայլարածներն անհատապես պատասխան են տալու օրենքի առաջ՝ եթե մինչև այդ հասցնեն չհայտնվել քացու տակ։

Հայ ժողովուրդն էլ իր հերթին պետք է իմանա, որ մեր օրերի ֆյուրերիկը քաշելու է նաև Հայաստանին։

Պատմությունը նման շատ դեպքեր է տեսել։ Նիկոլն առաջին ու վերջին բռնապետիկը չէ, քայլարածներն առաջին ու վերջին հնազանդ հանցակիցները չեն։

Փաշինյանն իր քայլերով երկիրը տանում է ցնցումների։ Քաղաքական գործընթացներն այլևս խորհրդարանից ամբողջությամբ տեղափոխվում են փողոց։ Դաշտը բարիկադավորվում է։ Բաժանումը հետևյալն է՝ դու կա՛մ Նիկոլի կողմ ես ու հանցակից, կա՛մ դեմ ես Հայաստանը խունտայական ռեժիմի վերածելուն։

Հայաստանի, Արցախի անվտանգության ու Փաշինյանի շահերը խոր հակասության մեջ են։ Պետք է ընտրություն կատարել Հայաստանի ու Արցախի օգտին։

Ո՛չ նիկոլական խունտային։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը