Լրահոս

01.04.2011 10:21


Քաղաքապետարանը չի՞ ապամոնտաժում Երիտասարդական մետրոյին հարակից տարածքների կրպակները

Քաղաքապետարանը չի՞ ապամոնտաժում Երիտասարդական մետրոյին հարակից տարածքների կրպակները

«7օր»–ի խմբագրությունը քաղաքացիներից ահազանգ էր ստացել, թե Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է Երիտասարդական մետրոյին հարակից տարածքների կրպակները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, թե ոչ, նման բան չկա։

Ընդ որում նշենք, որ հարցի պատասխան այդ մեկ բառը՝ «ոչ»–ը, մենք ստացել ենք այսօր, իսկ քաղաքապետարանին հարցն ուղարկվել էր մարտի 24–ին։ Պատասխանի ակնկալիքով բազմաթիվ զանգերի ժամանակ մեզ սկզբում տեղեկացրին, թե հարցին իրենք իրավունք ունեն պատասխանելու 5–օրյա ժամկետում, բայց մեզ պատասխան տրվեց 8–րդ օրը, այն էլ՝ մեր անդադար զանգերի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը