Լրահոս

01.04.2011 11:24


Կոտ դ՛ Իվուարի ինքնահռչակ նախագահի և ընդդիմության միջև թեժ մարտեր են ընթանում

      Կոտ դ՛ Իվուարի ինքնահռչակ նախագահի և ընդդիմության միջև թեժ մարտեր են ընթանում

BBC-ին հաղորդում է, որ Կոտ դ՛ Իվուարի ինքնահռչակ նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցների և միջազգային հանրության կողմից երկրի նախագահ ճանաչված, ընդդիմության առաջնորդ Ալասան Ուաթարի կողմնակիցների միջև թեժ մարտեր են ընթանում։ Աբիջան գտնվող Լորան Գբագբոյի նստավայրը միաժամանակ մի քանի կետերից հրետանային հարձակման է ենթարկվում։

Մարտի 31-ին ընդդիմադիր իշխանություններն Աբիջանում պարետային ժամ են մտցրել։ Բացի այդ, հրամայել են փակել երկրի ծովային, ցամաքային և օդային սահմանները։

Reuters–ի փոխանցմամ՝ երեկ 1000 զինվորից բաղկացած ֆրանսիական ստորաբաժանումը Կոտ դ՛Իվուար և մտել՝ տեղակայվելով Աբիջանի հարավում։ Գործակալության զինվորական աղբյուրներից մեկի տվյալներով՝ ֆրանսիական զորքերը Աբիջան են ուղարկվել՝ երկրի ինքնահռչակ նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցներից ֆրանսիացի քաղաքացիներին պաշտպանելու համար։ Իսկ Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը