Լրահոս

02.04.2011 12:24


Փորձագետ. «Ջավախքի հարցի վերաբերյալ հայկական կողմը չունի միասնական ու հստակ տեսակետ»

Փորձագետ. «Ջավախքի հարցի վերաբերյալ հայկական կողմը չունի միասնական ու հստակ տեսակետ»

«7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Ջավախքի հարցի վերաբերյալ եղած քննարկումներին՝ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը նշել է, թե եթե Ջավախքի հարցի վերաբերյալ մշակված միասնական հայեցակարգ լիներ, և այն դրվեր հայ–վրացական բանակցությունների սեղանին, ապա ընդունելի ու արդյունավետ կլիներ։

–Սակայն այդ քննարկումներն ու հայտարարությունները մինչ այժմ ոչ մի արդյունք չեն տվել,–ասել է Վ. Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Ջավախքի հարցի վերաբերյալ մեր հասարակության մեջ հստակ ու միասնական մոտեցում չկա, և կարծիքները շատ տարբեր են՝ Աժ պատգամավորների կարծիքները տարբեր են, հասարակական կազմակերպությունների տեսակետները միմյանց հակասում են կամ կիսատ են, Սփյուռքում նույնպես չկա միասնական կարծիք։

Մի մասը բարձրացնում է Ջավախքի ինքնավարության հարցը, մյուս մասը պահանջում է Ջավախքում սոցիալական վիճակի բարելավում, երրորդն էլ՝ հայոց լեզվի ու հայ պատմության դասաժամերի ավելացում,–ասել է նա։

Փորձագետի կարծիքով՝ վրացական կողմը՝ տարբեր շրջանակներն ու վրացական իշխանությունները, այս բոլորը դիտում են որպես ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ սովորական կրկեսային կապիկություններ, ծիծաղով են նայում այս ամենին, քանի որ ամեն օր մի հակասական պահանջ են ստանում։

Նա նշել է, թե այն պահանջները, որ եղել են 1950–ական թվականներից մինչ այժմ, մնացել են նույնը։

Այս ամենը ցույց է տալիս, որ այդ քննարկումներն ու հայտարարությունները սպառել են իրենց,–հավելել է փորձագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը