Լրահոս

05.04.2011 16:04


Լևոն Զուրաբյան. «Որոշումները ամենավերջին պահին կարող են փոխվել...»

Լևոն Զուրաբյան. «Որոշումները ամենավերջին պահին կարող են փոխվել...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ապրիլի  8–ի հանրահավաքը պատահականորեն համընկել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարաման 3 տարվա ավարտի հետ, ուստի հանրահավաքը կարելի է համարել այդ տարիների ամփոփման մի յուրահատուկ հնարավորություն։

Պատասխանելով այն հարցին, թե ապրիլի 8–ին հնարավո՞ր է հանարահավաքի մասնակցիները  կրկին մտնեն Ազատության հարպարակ՝ նա ասել է, թե իշխանությունները շարունակում են արգելել իրենց մուտքը Ազատության հրապարակ և իրենք էլ միամիտ  չեն, որ կարծեն, թե մեկ անգամ մտնլով՝ այդ հարցը լուծվելու է։

Թե կոնկրետ ինչ ենք անելու ապրիլի 8–ին, ապա ասեմ, որ կարծում եմ, որ բոլորիդ համար  պարզ է, որ ժողովուրդը այլևս իր բախտը վերցրել է իր ձեռքը։ Ես չեմ կարող ժողովրդի տեղը  կամ նրա փոխարեն կանխորորոշել այն որոշումները, որոնք կընդունվեն,–ասել  է նա։

Լևոն Զուրաբյանը նաև  հայտարարել է, թե ՀԱԿ–ը ազգային խորհրդարան չէ և հնարավոր չէ հանրահավաքի ժամանակ կազմակերպել մի ընթացակարգ որի ժամանակ կլսվի բոլոր քաղաքացիների և  խմբերի առաջարկներն ու տեղում դրվի քվեարկության ու պետք է անել այն՝ ինչ հնարավոր է՝ մինչ հանրահավաքը տարբեր խմբերի հետ  քննարկումներ  անել և հասնել մի որոշման, որը  առավելագույնս արատահայտում է ժողովրդի ցանակությունները։

«7օր»–ի այն հարցին, թե ի՞նչ  է արդեն քննարկվել ու ի՞նչ  օրակարգ է սպասվում ապրիլի  8–ի հանրահավաքին՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե սա դինամիկ գործընթաց է։

–Կներեք, բայց որոշումները ամենավերջին պահին կարող են փոխվել՝ կախված ժողովրդի տրամադրությունից, կախված  քաղաքական գործոններից, ի վերջո կախված այս քննարկումների  ավարտից։ Մենք քարացաց կառույց չենք և  նախապես արդեն կայացած որոշումներով հանդես չենք գալիս։ Գործընթացը շարունակվում է և կարող եմ ասել, որ բազմաթիվ որոշումներ ընդունվել են հարթակում,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը