Լրահոս

05.04.2011 16:11


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ղազախստանին` խաղաղություն և բարգավաճում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջև հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում ևս կծառայեն ի շահ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման:

Այս խորագրի վերջին նյութերը