Լրահոս

06.04.2011 10:00


Լիբիայի կառավարությունը նոր արտգործնախարար է նշանակել

Լիբիայի կառավարությունը նոր արտգործնախարար է նշանակել

«Ալ Ջազիրա»–ն հաղորդում է, որ Լիբիայի կառավարությունը նոր արտգործնախարար է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է ԱԳ փոխնախարար Աբդել Ատի ալ–Օբեյդին։

Այն բանից հետո, երբ նախկին արտգործնախարար Մուսա Կուսան փախավ Մեծ Բրիտանիա, Օբեյդին կատարում էր գերատեսչության ղեկավարի պարտականությունները։ Մասնավորապես, Օբեյդին մարտի 3–ին հանդիպել էր Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի հետ Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ Լիբիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը ազատ էր մարտի 31–ից, երբ Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան մեկնել էր Մեծ Բրիտանիա, որտեղ և հրաժարական էր տվել ու քաղաքական ապաստան խնդրել։ Նախկին արտգործնախարարի ընկերների խոսքերով՝ նա լքել է կառավարությունն ու երկիրը՝ ի նշան բողոքի ընդդեմ Մուամար Քադաֆիի զորքերի կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող բռնության։

Մուսա Կուսան համարվում էր Քադաֆիի հիմնական կողմնակիցներից մեկը, ինչպես նաև Լիբիայի արտաքին քաղաքականությունում արմատական շրջադարձի ճարտարապետը, ով երկրին հնարավորություն է տվել դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի մեջ գտնվում էր երկար տարիներ։

Այս խորագրի վերջին նյութերը