Լրահոս

16.07.2020 21:49


ՀՔԾ-ն մերժել է սահմանադրական կարգի տապալման դեպքի առթիվ քրգործ հարուցել՝ առանց դիմումատուներին անգամ հարցաքննելու

ՀՔԾ-ն մերժել է սահմանադրական կարգի տապալման դեպքի առթիվ քրգործ հարուցել՝ առանց դիմումատուներին անգամ հարցաքննելու

Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ առանց դիմումատուների հարցաքննության կամ բացատրություն տալու։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Այն ստորագրել են երեք կուսակցությունների ներկայացուցիչները՝ նրանց թվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Վերջինս «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչները չեն հրավիրվել վարույթն իրականացնող մարմին ու չեն հարցաքննվել՝ հանցագործության մասին հաղորդման մեջ մատնանշված հանգամանքների շուրջ։

Նա տեղեկացրեց, որ դեռևս չեն ստացել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումը, ծանոթ չէ բովանդակությանը, հիմքերին, եւ միայն որոշմանը ծանոթանալուց հետո կքննարկվի բողոքարկելու հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը