Լրահոս

06.04.2011 14:09


Հարցման արդյունքներ՝ կանայք իրենց չեն վստահում

Հրավիրված ասուլիսին,  անդրադառնալով այն հարցին, թե հասարակական–քաղաքական դաշտում կնոջ դերի մեծացումը կարող է արդյո՞ք նպաստել հասարակության զարգացմանն ու ազգային նկարագրի պահպանմանը, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ասել է, որ Սապիվանի որոշումներում, որտեղ ամրագրվեց հայ կնոջ դերը, նշվում է, որ նա արարությամբ երկրորդն է, փոքրն է ու տղամարդու խրատի կարիքն ունի, բայց նա Աստծո արարվածն ու ինքնություն ունի։

Ինչ վերաբերում է հասարակական–քաղաքական դաշտում կնոջ դերակատարմանը՝ նա նշել է, որ կան երկրներ, որտեղ օրենքով ամրագրված է, որ մեկումեջ նախագահը պետք է կին լինի, նախարարների կեսը կին պետք է լինի՝ հավելելով, որ մեզ մոտ այդպիսի քվոտաներ կան ընտրացուցակներում։

Նրա խոսքերով՝ հարցումները այն մասին, թե կընտրե՞ք կին պատգամավոր, ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի շատ են կողմնակից ընտրելու, քան կանայք։

Կանայք իրենց չեն հավատում,–ասել է սոցիոլոգը։

Ա. Ադիբեկյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում որքան բարձրանում է ֆունկցիան, այնքան կանանց թվաքանակը նվազում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը