Լրահոս

06.04.2011 14:57


«Երկիր»–ի խմբագրության գույքի վրա արգելանք է դրվել

«Երկիր»–ի խմբագրության գույքի վրա արգելանք է դրվել

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնից «Երկիրի»խմբագրությունը նամակ է ստացել, որով տեղեկացնում են, թե ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը, ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի դիմումը, պարզել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` «պետք է հայցագնի` 3.568.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել» խմբագրության գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների:

Դրանից ելնելով էլ` գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Փաստորեն, խմբագրությանը արգելվելու է տնօրինել և օտարել արգելադրված գույքը:

Հիշեցնենք, որ «Երկիր» խմբագրության և ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դատավարությունը սկսվել էր այն բանից հետո, երբ պատգամավորը «Երկիր» թերթում «131 դեմք ու դիմակ» խորագրով բաժնում իր վերաբերյալ տպագրված հոդվածից հետո դիմել էր դատարան իր բարի համբավը արատավորելու հայցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը