Դատավոր Գևորգ Նարինյանի առողջական վիճակը լավ է. նրան տեղափոխել են ՔԿՀ
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ, թեև օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ նա ինքնավնասում էր արել՝ կտրելով երակները։ Քրեակատարողական ծառայությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նրան բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չկար։ Փաստաբան Մհեր Հակոբյանն էլ «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Նարինյանի առողջական վիճակը լավ է։ Ինչ վերաբերում է երակները կտրելու մասին տեղեկատվությանը, փաստաբանը նշեց, որ դա բժշկական գաղտնիք է և միայն կարող է ասել, որ իր վստահորդի առողջական վիճակը լավ է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավոր Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

Դատավորը չի ընդունել առաջադրված մեղադրանքը։