Լրահոս

06.04.2011 17:42


Քաղաքագետ. «Հերթական ուրացումից պետք չէ զարմանալ»

Քաղաքագետ. «Հերթական ուրացումից պետք չէ զարմանալ»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կողմից  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի օր առաջ մարտի մեկյան իրադարձությունների շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած խոսակցության հրապարակաման վերաբերյալ գյումրեցի քաղաքագետ Արտակ Ավետիսյանը հետևյալ կարծիքն է հայտնել.

«Ինձ համար նորություն չէր Լևոն Տեր-Պետրոսյանի նման  ստոր վարքագիծը: Առաջին անգամ չէ, որ նա ուրանում է ժողովրդին և հերթական ուրացումից պետք չէ զարմանալ ու նեղվել, մարդու էությունն է այդպեսին: Չգիտեմ ինչու է հիմա խոսվում այդ մասին, կարելի էր ավելի շուտ ասել: Եթե Պետրոս առաքյալը մի գիշերվա մեջ Հիսուսին 3 անգամ ուրացավ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն գիշեր է ժողովրդին ուրանում եւ համոզված եմ, որ շարունակելու նույն ոգով»,- ասել է Արտակ Ավետիսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը