Լրահոս

06.04.2011 19:33


ՀՅԴ–ն չի համագործակցում «ազգի պապա» լինելու հարցի շուրջ

ՀՅԴ–ն չի համագործակցում «ազգի պապա» լինելու հարցի շուրջ

Մեկնաբանելով «Ժառանգությանն» ու ՀՅԴ–ին ուղղված Դավիթ Շահնազարյանի խորհուրդը, թե պետք չէ, որ վերջիններս այրեն ՀԱԿ–ի հետ համագործակցության վերջին կամուրջները, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ լավ կլիներ, որ այդ խորհուրդը ՀԱԿ–ում ծագեր այն ժամանակ, երբ նրանք անխնա կերպով ծաղրում էին ու շարունակում են ծաղրել Րաֆֆի Հովհաննիսյանին իր քաղաքացիական ակցիայի ժամանակ.

Ինչ ցեխ ասես շպրտեցին, ինչ վարկաբեկիչ հայտարարություն ասես ՀԱԿ–ը Րաֆիի նկատմամբ որ չարեց և հիմա հանկարծ ասում է մի՞ այրեք կամուրջները։ Այ երբ Դավիթ Շահնազարյանը «КГБ»–ի պետ էր, իսկ այդ շենքի ներքևի նկուղում բանտում նստած էի ես, թող այդ ժամանակ մտածեր այդ կամուրջների մասին։

Միևնույն ժամանակ, Վահան Հովհաննիսյանը նշել է, որ իրենք համագործակցությունը չեն բացառում, սակայն ոչ մի իրեն հարգող ուժ չի կարող համագործակցել լիդերի անուն ազգանունի շուրջ.

Համագործակցել ծրագրի, հստակ անելիքի, արդար ընտրության՝ խնդրեմ, բայց ոչ ով է լինելու «ազգի պապան»։ Այդ թեմայով մենք որևէ մեկի հետ համագործակցել չենք կարող,– ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը