Լրահոս

07.04.2011 11:07


Ցուցահանդես՝ «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով

Ցուցահանդես՝ «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով

Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 13:00-ից 18:00-ն Շ. Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց) կանցկացվի ցուցահանդես «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության  բացասական ազդեցության վերաբերյալ:

Ցուցահանդեսին կներկայացվեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց խորհրդանշող 7 ուրվապատկերներ, որոնց վրա գրված կլինեն նրանց կյանքի իրական պատմությունները: Ընթացքում անցորդներին  կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ երևույթի վերաբերյալ :

Այս խորագրի վերջին նյութերը