Լրահոս

07.04.2011 12:07


Երկու քաղաքացի ընկել է Քասախ գետը. մեկը, հավանական է, ջրահեղձվել է

Ապրիլի 6-ին՝ ժամը 17. 20-ին ,ահազանգ է ստացվել, որ Քասախ գետում` Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանի հարակից հատվածում, երկու քաղաքացի են ընկել գետը, որոնցից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել, իսկ երկրորդ քաղաքացին` հավանական է ջրահեղձվել է և որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը  փրկարական ջոկատը և 2 ջրասուզակ:

Փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության և քաղաքացիների կողմից  իրականացվել են որոնողական աշխատանքներ:

Ջրահեղձված,1961թ.-ին ծնված  Մանվել  Ավետիսյանի դին չի հայտնաբերվել, իսկ Աշտարակ քաղաքի հիվանդանոց տեղափոխված,1963թ.-ին ծնված  Աշոտ Կարապետյանի  առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը